Մարդիկ այնքան անտեղյակ էին, որ հարցնում էին՝ ում պետք է ձայն տանք
Անդրադառնալով «Այո» և «Ոչ» հեռուստանախագծին` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն երկու կարևոր գործ արեց. «Նախագծի շնորհիվ համընդհանուր ապատիան, որ կար մինչև քարոզարշավը, և որի ընթացքում այն ոչ ոքին չէր հետաքրքրում, ընտրությունից առաջ արդեն նման պատկեր չկար: Սկզբում մարդիկ այնքան անտեղյակ էին, որ հարցնում էին՝ ում պետք է ձայն տանք: Եթե սկզբից դա էր պատկերը, ապա վերջում այլ էր: Սկզբում միայն սոցիալական խնդիրների մասին էին հարցնում, գնալով արդեն Սահմանադրության հետ կապված հարցերը շատացան»:
Ըստ Կարեն Քոչարյանի` նախագծի երկրորդ մեսիջը քաղաքական գործիչներին է վերաբերում. «Ես կոչ եմ անում, որ գոնե ամիսը մեկ անգամ մարզերում շփվեն մարդկանց հետ, տեսնեն իրական պատկերը: Պետական և հասարակական-քաղաքական գործիչները պետք է անմիջական շփվեն մարզերի բնակիչների հետ: Այս տենդեցը շատ ավելի դրական բաների կբերի, քան այն միջոցառումները, որոնց վրա անիմաստ մեծ գումարներ են ծախսվում:
Քոչարյանը չթաքցրեց` ինչ ընտրություն է կատարել . «Անվավեր եմ դարձրել իմ քվեաթերթիկը: Գրել եմ՝ եսիմ»: Եւ՛ «Այո»-ի, և՛ «Ոչ»-ի մեջ հատիկներ կային, որոնց հետ համաձայն էր: