Միջազգային մամուլն անդրադառնում է մեր հանրաքվեին /վիդեո/
Միջազգային լրատվամիջոցներն արձագանքել են Հայաստանում նախօրեին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին։
Ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներն ակտիվ կերպով հետեւել են հանրաքվեի ընթացքին։ Vesti.ru-ն նշել է, որ Հայաստանը հրաժարվեց նախագահական համակարգից եւ անցավ նոր՝ կառավարման խորհրդարանական համակարգի։
BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին:
Նշվում է, որ նախնական տվյալների համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին քվեարկել է ավելի քան 825 հազար մարդ կամ քվեարկածների 63,35%-ը:
Միջազգային լրատվամիջոցները նշել են, որ ընտրողների մեծ մասն այո է ասել սահմանադրական բարեփոխումներին, եւ որ ընտրություններն անցել են առանց խախտումների։