Ինչպես քվեարկեց Երևանը /թարմացված /
Ավան վարչական շրջանում ընտրողների թիվը կազմել է 39 656: Հանրաքվեին մասնակցել է 20498: Այո է քվեարկել 11 964 հոգի: Ոչ քվեարկողների թիվը` 6937: Անվավեր` 1597:
Աջափնյակում ընտրողների թիվը 84909 է, մասնակիցներինը` 42697: Այո` 21230, ոչ` 18915, անվավեր` 2552:
Արաբկիր համայնքում ընտրողների թիվը 96453 է, մասնակիցներինը 42687 այո` 21425, ոչ`19934: Անվավեր` 1328:
Դավիթաշեն` ընտրողների թիվը 32143, մասնակիցների թիվը` 16853: Այո` 10275, ոչ` 5927: Անվավեր` 650:
Էրեբունի` ընտրողների թիվը` 94009, մասնակիցներինը` 42048: Այո` 20898, ոչ` 17668: Անվավեր` 3482:
Կենտրոն համայնքում ընտրողների թիվը 95848 է, մասնակցությունը` 40765: Այո` 17986, ոչ` 20926: Անվավեր` 1850:
Մալաթիա Սեբաստիան 109536 ընտրող ունի, հանրաքվեին մասնակցել է 50444 քաղաքացի: Այո` 30225, ոչ` 17702: Անվավեր` 2310:
Նոր Նորքում ընտրողների թիվը 100440 է, մասնակիցներինը` 46165: Այո` 23520, ոչ` 20105: Անվավեր` 2540:
Նորք Մարաշ. ընտրողների թիվը` 10469, մասնակիցներինը` 3630: Այո` 3243, ոչ` 2070: Անվավեր` 317:
Նուբարաշենում ընտրելու իրավունք ունեցող 9028 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 4297-ը: Այո է ասել 3053, ոչ` 1373: Անվավեր` 518:
Շենգավիթում ընտրողների թիվը 114754 է, մասնակիցներինը` 49818: Այո` 27706, ոչ` 19027: Անվավեր` 3085:
Քանաքեռ-Զեյթունում ընտրողների թւվը` 58652, մասնակիցների` 28425: Այո` 16500, ոչ` 10591: Անվավեր` 1334:
Ընդհանուր առմամբ Երևանում ընտրողների թիվը 845897 է, մասնակցության թիվը` 390977: Մայրաքաղաքում Սահմանադրության փոփոխությանն այո է ասել 207507 քաղաքացի, ոչ` 161720: Անվավեր է ճանաչվել 21 750 քվեարկություն: