Բացահայտում. սոլյարին շատ ավելի վտանգավոր է
Պարզվում է, որ սոլյարին ավելի վտանգավոր է, քան համարվում էր նախկինում: Մասնագետները պարզել նե, որ այն կրկնակի անգամ ավելի շատ վնասակար նյութեր է արձակում, քան թույլատրելի սահմանն է, հաղորդում է “Raut”-ը: Սոլյարիի 10 րոպեն 2 անգամ ավելի մեծ հավանականությամբ է առաջացնում մաշկի քաղցկեղ, քան Միջերկրական ծովի ափին կես օր պառկելը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ սոլյարին նույնքան վնասակար է, որքան ծխախոտը: Այն համարվում է քաղցկեղ առաջացնող ամենավտանգավոր սովորություններից մեկը: Սակայն մինչ այժմ ամբողջական տեղեկություն չէր ներկայացվում այն մասին, թե որքան վտանգավոր է այն:
Որոշ երկրներում գործում է օրենք, որն արգելում է 18 տարեկանից ցածր անձանց սոլյարի ընդունել: Չնայած օրենքը դժվար է կիրառելը, քանի որ սոլյարիները ոչ միայն գեղեցկության սրահներում են, այլ նաեւ սպորտդահլիճներում, հյուրանոցներում եւ այլուր, որտեղ ամբողջական վերահսկողություն չկա:
Այդ հետազոտությունն անցկացրած մասնագետները նշել են, որ սոլյարիների խնդրի վրա քիչ է ուշադրություն դարձվում: Ստուգված սոլյարիներն 90 տոկոսով ավելի շատ վնասակար նյութեր են արձակում, քան թույատրված է Եվրամիության կողմից: