23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Նստած՝ «պերերիվ» ենք անում… մի շաբաթից էկեք». Արշալույսում արշալույսները խաղաղ չեն

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը տեղյակ չէ` գյուղում ինչ է կատարվում: «Նստած մեր տանը պերերիվ ենք անում, ի՞նչ իմանամ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետը : Հիշեցնենք, այս գյուղում այսօր բացի սահմանադրական հանրաքվեն նաև գյուղապետի ընտրություն է: Թեկնածուներից մեկն էլ հենց գործող գյուղապետն է:

Մեր դիտարկմանը` ահազանգեր ենք ստանում, որ  գյուղապետն ու նրա եղբայրը` պատգամավոր Հրանտ Գրիգորյանը վաղ առավոտից մարդկանց ուղղորդում են ինչպես քվեարկել, իսկ նրանց մարդիկ ընտրողներին մեքենաներով հասցնում են ընտրատեղամասեր, Զարզանդ Գրիգորյանը արձագանքեց. «Ես դեռ չեմ էլ քվեարկել, բայց դե հարց չկա` կգնամ ու կքվեարկեմ, դեռ շատ ժամանակ կա»:

Գործող գյուղապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի դեմ առաջադրվել է Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալ Աշոտ Սարգսյանը, որը  ըստ շրջանառվող  լուրերի՝ գեներալ Մանվելի հովանավորյալն է: Գեներալի և եղբորորդիների հարաբերությունները մեղմ ասած` բարեկամական չեն , ինչը գյուղացիներին անհարմար դրության մեջ է գցել` բաժանելով ճամբարների:

Ինչպե՞ս է հանրաքվեին մասնակցությունը, հարցրինք, «Հա, բավականին լավ են մասնակցում: Դե այս ժամի դրությամբ վատ չի: Մի շաբաթից հանդիպում եմ ունենալու ժողովրդի հետ, խնդրում եմ գաք ու տեսնեք`  ոնց են ինձ վերաբերվում ու գնաք արձանագրեք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ