06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Տատու` հայավարի /վիդեո, ֆոտո/

Ինչ է տատուն` արվեստ թե նորաձեւության հերթական տարրը, որ մտավ մեր կենցաղ: Ավելի քաջատեղյակների համոզմամբ, դա նույն “նակոլկա”-ն է: Տատու անողներն ու կրողները սակայն, պնդում են, որ տատուն արվեստ է` զարդ:

Վահե Ալոյանը տատու է անում: Նրա մեկնությամբ, տատուն ժամանակին անում էին մի ցեղի, ընտանիքի անդամները, որ իրարից զատվեին: Ամեն մեկն ուներ իր նշանը: Հիմա տատուն, զրուցակցիս խոսքով, հայերի մոտ բոդի-արտ է դարձել: “Շատ մարդ կա, որ չի լսում խորհուրդ, որտեղ պատահի` տատու է անում: Բայց դա կոմպոզիցիա է, պետք է խոսի մարմնիդ հետ”,-ասում է Վահեն: Գները սկսում են 20 դոլարից եւ թերեւս հասնում մինչեւ 15-20 հազար դոլարի: “Նայած ինչ նկար են ուզում, ինչ աստիճանի բարդություններ կան”,-ասում է մասնագետը:

Արդյո՞ք վտանգավոր են տատուները առողջության համար, Հայաստանում որ տարիքի խմբերն են տատու անում,  աղջիկներն են նախընտրում ամենից շատ բոդի-արտը, թե տղաները. դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ