21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գեներալ Մանվելին են մեղադրում. ծեծուջարդ Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում դեկտեմբերի 5-ին  միջադեպ է տեղի ունեցել: Անհայտ անձինք հարձակվել են հրապարակում շուրջօրյա հավաքի մասնակից, գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանի վրա, հարվածել և վիրավորել են նրան: Հարձակման ենթարկված Յուրա Աթոյանը հայտարարել է, որ երիտասարդները ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի աջակիցներն են: Ավելի ուշ Յուրա Աթոյանին որպես տուժողի ոստիկանության բաժին են տարել` ցուցմունք վերցնելու:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի փոխանցմամբ, հարձակվողները եղել են «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի եւ Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ: Ավելի ուշ  բերման ենթարկված 3 քաղաքացիներն ազատ են արձակվել: Ոստիկանությունը մանրամասներ կներկայացնի ավելի ուշ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ