Որ դեղերն են էժանացել
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը դեկտեմբերի 3-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի համեմատությամբ աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները դեկտեմբերին մնացել են անփոփոխ, բացառությամբ 6 անվանման (Դյուֆաստոն 10 մգ N20, Կոնկոր 5 մգ N50, Տերաֆլյու Կիտրոն 2.1գ N10, Ակտովեգին 40 մգ /մլ 5 մլ N5, Կոնկոր ԿՈՐ 2.5 մգ N30, Ակտովեգին 200մգ N50,), որոնց գները նվազել են: Նշված դեղերի գների նվազումը կազմում է 280-3570 դրամ մեկ սպառողական փաթեթի համար:
Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: