28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ են քննարկել Լավրովն ու Չավուշօղլուն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համդիպումից հետո պատասխանել է թուրք լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Չավուշօղլուն, դրական գնահատելով հանդիպումը, նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրկին հունի մեջ գցելու համար անհրաժեշտ է, որ հանդիպումները շարունական լինեն:

Վերջինիս խոսքով և Թուրքիան, և Ռուսաստանը չեն ցանկանում խորացնել լարվածությունը:

«Վստահ եմ` զգացմունքայնության անցնելուց հետո կհաղթի ողջամտությունը և հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակին»,- ասել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կդադարեցնի իրենց ուղղված «անհիմն» մեղադրանքներն ու կվերանայի լարվածության պայմաններում ընդունած որոշումները` ավելացնելով, որ Թուրքիան չի ընդունել և առայժմ չի էլ նախատեսում Ռուսաստանի դեմ որևէ որոշում ընդունել:

«Համբերատարությամբ սպասում ենք հարաբերությունների կարգավորմանը, սակայն մեզ էլ պետք է համոզվածություն, որ այս վիճակը անվերջ չի շարունակվի»,- նկատել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել զոհված ռուս օդաչուի համար:

Թուրքական աղբյուրն առանձնացրել է նաև հանդիպման մասին Լավրովի մի քանի հայտարարություններ, որոնցում վերջինս շեշտել է այն հանգամանքը, թե հանդիպման ժամանակ թուրքական կողմից որևէ նոր բան չի ասվել: Լավրովը խոսել է նաև թուրք-սիրիական սահմանի փակման անհրաժեշտության մասին` հիշեցնելով, որ նմանապիպ ցանկություն է հայտնել նաև ԱՄՆ արտգործնախարար Ջոն Քերրին:

Լավրովը մեկ անգամ ևս հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները այլևս երբեք չեն լինի այնպես, ինչպես եղել են նախկինում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ