09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդ կա, որ ամոթի պատճառով է հոգին կորցնում

Կա հաջողություն, որ չարիք է մարդուն, գյուտ էլ կա, որ կորուստ է: Կա ողորմություն, որ չի օգնում, բայց ողորմություն էլ կա, որ կրկնակի հատուցում ունի: Նվաստություն կա, որ փառքից է գալիս, փառք էլ կա, որ խոնարհություն է տալիս:

Կան, որ փոքր բանի համար գլուխ են բարձրացնում, և կան, որ մեծ բանը փոքր բանի տեղ են դնում, բայց կան, որ յոթնապատիկ տուժում են: Ով խոսքով իմաստուն է, իր անձը սիրելի է դարձնում, բայց տխմարների շնորհներն ամաչեցնում են իրենց: Անզգամների ողորմությունը օգուտ չի բերի, քանզի նրանց աչքը մեկի փոխարեն շատն է ակնկալում:

Քիչ է տալիս, բայց շատ է նախատում, և իր բերանը բացում է իբրև քարոզիչ: Հիմա փոխ կտա, իսկ վաղը հետ կպահանջի, այդպիսին Տիրոջ և մարդկանց համար ատելի է: Տխմարն այսպես է ասում. «Ես բարեկամ չունեմ, և բարի գործերի համար հատուցում չկա:  Իմ հացն ուտողները կեղծավոր են»: Որքան հաճախ և ինչքան շատերը պետք է ծիծաղեն նրանց վրա: Լավ է ոտքից սայթաքել, քան լեզվից, այդպես էլ չարերի, կործանումը շուտ կհասնի: Ապաշնորհ մարդը նման է տարադեպ առասպելի:

Անմիտ մարդու շուրթերին առակներն անարժեք են դառնում, քանզի նա չի ասում ժամանակին: Մարդ կա, որ տկարության պատճառով անկարող է մեղք գործել. նա իր հանգստության մեջ խղճի խայթ չի զգում: Մարդ կա, որ ամոթի պատճառով է հոգին կորցնում, նա կկորչի իր մարդահաճության համար:

Մարդ էլ կա, որ բարեկամի պատճառով է ամոթը հանձն առնում և իզուր նրան թշնամի դարձնում իրեն: Մարդու մեջ չար բիծ է սուտը: Այլ բան է գողությունը և այլ բան` ստությունը, սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում: Մարդու հոգուն անարգանք են իր սրտի վատ խոսքերը, և նրա ամոթը միշտ մնում է իր հետ:

Սիրաքի իմաստությունը

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ