Ո՞վ ինչով է զբաղվում շտաբում. Հայկական ժամանակ
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, ըստ “Հայկական ժամանակ”-ի, գրեթե ամեն օր նիստեր է անում: Նույն աղբյուրից հայտնում են նաեւ, որ Սարգսյանի շտաբի պետի 5 տեղակալները առաջիկա ընտրություններում կոնկրետ ոլորտներ են կոորդինացնելու: Մասնավորապես, շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը զբաղվելու է իրավական հարցերով` պայմանագրեր, գովազդներ եւ այլն, Սիքայել Մինասյանը զբաղվելու է քարոզչությամբ, Արմեն Գեւորգյանը` մարզերի հետ կապերով, Կարեն Կարապետյանը նշանակվել է նաեւ Լոռու մարզի պատասխանատու, Լյովա Յոլյանին վստահվել է հ/կ-ների հետ աշխատանքը: