Կալանավորը կտրել է կոկորդը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 1-ին կալանավորներից մեկը ինքնավնասում է կատարել՝ կոկորդի շրջանում վերք բացելով:
Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը.«Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, կալանավորը այժմ նորմալ վիճակում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Մեր դիտարկմանը, թե կատարվածը ինքնասպանության փորձ էր Ղլեչյանը արձագանքեց.« Ոչ ընդամենը ինքնավնասում է եղել, սրանք տարբեր բաներ են»:
Գոռ Ղլեչյանը չցանկացավ մանրամասնել, թե ով է ինքնավնասման դիմած կալանավորը և ինչ հանցանքի համար է գտնվում ՔԿՀ-ում։ Ինչո՞ւ է դիմել նման քայլի հարցին՝ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը պատասխանեց. «Իր ասելով` գտնվել է հոգեկան բարդ վիճակի մեջ»: