Ձեր քիթը կպատմի, թե ինչպիսին եք դուք
Ֆեյսբուքյան օգտատեր Վիգեն Զարգարյանը իր գրառման միջոցով ներկայացրել է, թե ինչպես կարելի է մարդկանց բնութագրել իրենց քթերի միջոցով:
‘Շատերն ունեն բնատուր գեղեցիկ քթի ձև, շատերի դեպքում բախտն այնքան էլ բարեհաճ չի գտնվել ու նման մարդիկ հաճախ փորձում են բժշկական միջամտության միջոցով տալ իրենց քթին ցանկալի տեսք: Բայց հաճախ նոր քթի ձևը այնքան էլ ներդաշնակ չի լինում տվյալ մարդկանց արտաքինի հետ, քանի որ, ինչպես հայտնի է, մարդիկ կատարյալ են միայն իրանց բնական արտաքինով`այնպիսին, ինչպիսին ծնվել են: Իսկ ընդհանուր առմամբ կարող ենք առանձնացնել հետևյալ քթի ձևերը, և փորձեմ ներկայացնել վերջիններիս ազդեցությունը մեր բնավորության վրա:
1. Ուղիղ քիթ – նման քթի ձև ունեցող մարդիկ կարողանում են հմտորեն թաքցնել իրենց հույզերը, որի պատճառով սառը մարդու տպավորություն են թողնում: Նրանք ջանասեր են, հստակ գիտեն, թե ինչ են ուզում և հասնում են սահմանված նպատակներին: Ճգնաժամային իրավիճակներում նրանք կարող են դառնալ հուսալի ընկերներ: Սովորաբար նրանք ավելի հաջողակ են, քան մյուս մարդիկ: Մեծ ուշադրություն են դարձնում սեփական արտաքինին:
2. Փոսիկավոր քիթ – նման քթով մարդիկ սովորաբար բարի են և բաց: Նրանց հիմնականում օպտիմիստներ են, լի են էներգիայով, ունեն վառ երևակայություն: Հաճախ են ընկնում սիրային պատմությունների մեջ: Նրանց համար շատ կարևոր է զգալ ընկերների և ընտանիքի աջակցությունը: Նրանք աչքի չեն ընկնում կայունությամբ, և նույնիսկ խոսքի ընթացում կարող են շատ արագ մի թեմայից անցում կատարել մյուսին: Նրանք ունակ չեն ինչ-որ բանի համար պատասխանատվություն ստանձնել:
3. Հռոմեական քիթ – այս քթի ձև ունեցող մարդիկ ունեն բազմաթիվ դրական հատկանիշներ`ուժ, էներգիա: Որպես կանոն այս մարդիկ բնավորությամբ լիդերներ են, որոնք ունեն վերլուծող միտք: Նրանց համար խորթ է տաքարյունությունը, նրանք նախընտրում են ծրագրել իրենց բոլոր գործերը: Ֆորս մաժորային իրավիճակներում խուճապի չեն մատնվում: Նրանց հատուկ է “ձեռնոց նետելու” ունակությունը:
4. Արծվաքիթ – այս մարդիկ բավականին ինքնաբավ են, որոնք երբեք չեն ձանձրանա հպարտ մենակության մեջ: Նրանք այնքան մեծամիտ են, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները իրենց մասին: Նախընտրում են ապրել և վայելել կյանքը, ոչ թե ուրիշներին ինչ–որ բան ապացուցել:
Ինչպես տեսնում ենք, յուրաքանչյուր քթի կառուցվածք, բացի արտաքին տեսքից, ունի նաև հոգեբանական ազդեցություն մեզ վրա: Ուրեմն փորձելով փոխել մեզ համար ոչ ցանկալի քթի ձևը, նախ մտածենք, որ դրա հետ մենք կկորցնենք մեր բնավորության մի շարք բնութագրական առանձնահատկություններ’: