23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանը Հարավային Կովկասում առաջատար է ինտերնետային հասանելիությամբ. Gallup

“Gallup” կազմակերպության հարցման համաձայն 2011-ին ինտերնետը հասանելի է եղել բնակչության միայն 32 տոկոսին: Կազմակերպությունը 2010-ից հարցումներ է անցկացրել աշխարհի 148 երկրներում, որի արդյունքում պարզվել է, որ ինտերնետի հասանելիության մակարդակն աշխարհում աճել է 3 տոկոսով:

2011-ին հարցվածների 33 տոկոսն ասել է, որ ապահովված է ինտերնետով: Չնայած Հայաստանը ցանկի վերին մասերում չէ, սակայն Հարավային Կովկասում այն առաջատարն է ինտերնետի հասանելիության մակարդակով: Վրաստանում հարցվածների 29 տոկոսն է ասել, որ ինտերնետ ունի, իսկ Ադրբեջանում` ընդամենը 15 տոկոսը:

Հարեւան երկրներում` Թուրքիայում եւ Իրանում, ինտերնետի հասանելիության մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում: Հարցվածների 38 տոկոսն Իրանում, իսկ 40 տոկոսը Թուրքիայում, պատասխանել են, որ տանն ինտերնետային կապ ունեն:

Ինտերնետի հասանելիության մակարդակն ամենաբարձրը Շվեդիայում եւ Սինգապուրում է: Այս երկրներում հարցվածների 93 տոկոսը պատասխանել է, որ ինտերնետը հասանելի է իրենց համար: 

Հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ