21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Խորհրդարանում ներկայացվեց 2016 թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Օրակարգում «ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր: Այս մասին հայտնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը նշեց, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը հաշվի է առել ինչպես ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացման միտումները, այնպես էլ՝ ՀՀ-ի ու օտարերկրյա փորձը:

Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի. եկամուտների գծով` 86,185.5 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` ՀՀ-ից ստացվող միջպետական վարկի գումարը,  ծախսերի գծով` 88,946.8 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը`  2,761.3 մլն դրամ:

Բյուջեի նախագծի թեմայով հանդես եկավ նաեւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա ներկայացրեց գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ լրացուցիչ պարզաբանումներ տալով պետբյուջեի նախագծի առնչությամբ պատգամավորների բարձրացրած հարցերին:

Համաձայն հաստատված ժամանակացույցի, դեկտեմբերի 3-ից մեկնարկող քննարկումները կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում եւ խմբակցություններում:

Համատեղ նիստին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ