10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տնտեսական սահմանափակումներով Ռուսաստանն ինքն իրեն է վնասում. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում տված հարցազրույցներից մեկում անդրադարձել է ռուս-թուրքական ճգնաժամին, գրում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ սպասեցվող թուրքական պտուղ-բանջարեղենի խմբաքանակին, ասել է.
«Թուրքական մթերքները իրացման խնդիր չունեն: Մեկ այլ շուկա կարող ենք արտահանել: Այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք: Թուրքիայի պես աշխարհագրություն ունեցող երկիրը նման խնդիրներ չի ունենա: Թող մեր ժողովուրդը հանգիստ լինի»:
Դավութօղլուն նշել է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող պատժամիջոցները իրականում վնասում են նաև հենց Ռուսաստանին: Նա Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները որակել է, որպես «հակառակ ուղղությամբ բռնած զենք»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը դադարի գազ վաճառել Թուրքիային, Դավութօղլուն հույս է հայտնել, որ երկու երկրների միջև լարվածությունը այդ աստիճանի չի հասնի և Ռուսաստանը նման քայլի չի գնա:
Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ