Վտա՞նգ իշխանության համար. Առավոտ
ՀԱԿ-ը չի մասնակցում նախագահական ընտրություններին եւ չունի նախկին հասարակական աջակցությունը, այդ դեպքում որն է իշխանության խնդիրը` ՀԱԿ-ին հարվածելու եւ թուլացնելու` “Առավոտ”-ի դիտարկմանը Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. “Կարծում եմ, որ իշխանությունը լավ է հասկանում ՀԱԿ-ի կշիռն ու հնարավորությունները, եւ հետեւաբար, մտահոգված է նաեւ հետընրական գործընթացներով եւ ՀԱԿ-ի` ավելի մեծ թափ հավաքելու վտանգով:
Ես գտնում եմ, որ առ այսօր քաղաքական դաշտում իշխանությունների համար միակ վտանգավոր ուժը շարունակում է մնալ ՀԱԿ-ը, քանի որ իսկապես կարողանում է անհրաժեշտ պահին ունենալ լայն մասսաների քանակը` որպես աջակից”: