Դժվար չէ սովորել
Կաթողիկոսին
Նորին Ս. Օծություն Տ.Տ. … Կաթողիկոս Վեհափա’ռ Տեր
Պատրիարքին
Նորին Ամենապատվություն Տ. … Պատրիարք Ամենապատի’վ Պատրիարք Հայր
Արքեպիսկոպոսին
Բարձրաշնորհ Տ.…Արքեպիսկոպոս… Սրբազա’ն Հայր
Եպիսկոպոսին
Գերաշնորհ Տ. … Եպիսկոպոս…
Առաջնորդ … Թեմի Սրբազա’ն Հայր
Վարդապետին
Հոգեշնորհ Տ. … Վարդապետ Հա’յր Սուրբ
Քահանային
Արժանապատիվ Տ. … Քահանա…
Հոգևոր հովիվ… Տեր Հայր
Նամակների ավարտին
Եթե ուղղված է Վեհափառին`
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն` /դիմողի անունը/, /ստորագրություն/
Եթե ուղղված է Սրբազանին`
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն` /դիմողի անունը/,
/ստորագրություն/
Եթե ուղղված է Պատրիարքին`
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Ամենապատուութեան Սուրբ Աջոյն`
Բանավոր
Աստված օգնական, Վեհափառ Տեր, կամ Սրբազան Հայր, կամ Հայր Սուրբ
Քահանային` Օրհնեցեք, Տեր Հայր