23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էրդողանը չի պատասխանել ներողություն խնդրելու մասին ռուս լրագրողի հարցին

Կլիմայական գլոբալ փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի փարիզյան գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Բայց ինչպես նկատել է տալիս թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, Էրդողանը խուսափել է ռուս լրագրողի հարցին պատասխանելուց, գրում է Ermenihaber.am-ը:

Ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալության թղթակիցն Էրդողանին հարցրել է, թե արդյոք Թուրքիայի նախագահը ներողություն կխնդրի Սիրիայում ռուսական  «СУ-24» ռազմական ինքնաթիռի խոցման համար: Էրդողանը խուսափել է պատասխանելուց:

Իսկ մեկ այլ լրագրողի մեկ այլ հարցին, թե ինչ պիտի լինեն Մոսկվայի հետ հարաբերությունները, Էրդողանը պատասխանել է. «Նախ վարչապետի հետ կհանդիպեմ, այնուհետեև հայտարարություն կանեմ»:

Նշենք, որ  ավելի վաղ Էրդողանը ասել էր, որ եթե ռուսական ինքնաթիռները նորից խախտեն Թուրքիայի օդային սահմանը, ապաթուրքական օդուժը դարձյալ կվարվի նույն կերպ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ