26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Չենք գնա բախումների…»

«Հայաստանի քաղաքացիներին շատ քիչ են հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները. խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ սահմանադրականությունը»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ հայկական հասարակության 90-95 տոկոսը դեմ է սահմանադրական բարեփոխումներին:

«Հայաստանում իշխանությունները, ամբողջովին վերացնելով ընտրությունների համակարգը, մեզ թողել են միայն հրապարակն ու փողոցը: Դրա համար էլ «Ժառանգությունը», ես ու Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծել ենք «Նոր Հայաստան» ճակատը: Այսօր երեկոյան ժամը 6-ին մենք անհնազանդության հավաք կանենք ու կփորձենք այդ ճանապարհով կասեցնել Սահմանադրության բարեփոխումը: Մենք այլ ճանապարհ չունենք: Բայց մենք բացառապես խաղաղ անհնազանդության կողմնակից ենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ իշխանությունները այլընտրանք չունեն:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում կանցնի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխությունների նախագծով նախատեսված է անցում կառավարման խորհրդարանական ձևին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ