«Ընդդիմության միասնական շտաբ»-ն ահազանգում է
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ գիշերն անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել Կապանի գրասենյակ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը:
Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ: