08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սաակաշվիլի. “Քրիստոնեությունը Վրաստանի համար “անձնագիր է դեպի Եվրոպա”

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը կխանգարի` Վրաստանին կրկին “ռուսական ուղեծրին” վերադաձնելու փորձերին եւ ոչ ոք չի կարող իր երկիրը կտրել “եվրոպական տնից”, հաղորդում է “inoСМИru”-ն:

“Ինձ վրա միշտ մեծ տպավորություն են գործել Վեհափառ Հայրապետի ամուր արժեքները եւ կողմնորոշումը: Ես լավ եմ հիշում եկեղեցու դերը 2008-ի զանգվածային օկուպացիայի ընթացքում”,-հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա այս հայտարարությունը պատրիարքի` Ռուսաստան կատարելիք այցից առաջ էր: Հունվարի 21-ին Իլյա 2-րդը մտադիր է մասնակցել Մոսկվայում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ժամանակ նրան կշնորհեն Ռուսական ուղղափառ եկեղեցու ժողովուրդների միասնության  միջազգային հիմնադրամի մրցանակ:

Սաակաշվիլին նաեւ հայտարարել է, որ քրիստոնեությունը Վրաստանի համար “անձնագիր է դեպի Եվրոպա”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ