28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է․ նախարար

Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան էլ Զուբին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից «ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է», գրում է Ermenihaber.am-ը:

Սիրիացի նախարարը մասնավորապես ասել է.«Ողջ նավթը գնում էր մի ընկերություն, որը պատկանում է Ռեջեփ  Էրդողանի որդուն: Դրա համար էլ Թուրքիան սկսեց անհանգստանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարձակվել «Իսլամական պետութան»  (ԻՊ-İŞİD) վրա և հարվածեց նավթ տեղափոխող 500-ից ավելի բեռնատարներին»:

Ումրան էլ Զուբին նշել է նաև, որ Էրդողանը զբաղվում է ոչ միայն նավթի, այլև ցորենի և պատմական ստեղծագործությունների ապօրինի առևտրով: Սիրիացի նախարարը ընդգծել է, որ խոցված ռուսական ինքնաթիռի ողջ մնացած օդաչուի ցուցմունքները ևս հերքում են թուրքական կողմի պնդումները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ