23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ գործ ունեք Սիրիայում. Էրդողանը` Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Բայբուրթ (Բաբերդ) շրջանում ժողովրդի հետ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է նոյեմբերի 24-ին ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպին` կոշտ հայտարարություններ անելով Ռուսաստանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը:

Նա, դիմելով Ռուսաստանին, մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիան է հրավիրել: Պարտավո՞ր էիք մարդասպան Ասադի հրավերը ընդունել»:

Թուրքիայի նախագահը, կրկնելով, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի օդային սահմանը խախտելու պատճառով, ասել է.

«Չնայած բոլոր նախազգուշացումներին` ինքնաթիռները շարունակել են շարժվել մեր սահմանների ուղղությամբ: Այդ ժամանակ հայտնի չի եղել, թե ինքնաթիռները ում են պատկանում: Չնայած զգուշացումներին եկել են ու մտել մեր սահմանները: Սիրիայի հետ մեր սահմանը նախկինում էլ խախտել են ռեժիմին և ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ինքնաթիռները: Ուստի 2012 թվականին ամբողջ աշխարհի համար հրապարակեցինք մեր օդային սահմանների պահպանության վերաբերյալ կարգը: Այս դեպքից առաջ էլ հոկտեմբերի 3-4-ին կրկին ռուսական ինքնաթիռները 2 անգամ խախտեցին մեր օդային սահմանը : Այս դեպքը արդեն 3-րդ խախտումն էր»,-ասել է նա:

Էրդողանը նշել է, թե նախկին խախտումների ժամանակ ինքը զանգահարել է Պուտինին ու հայտնել իր անհանգստությունը:
«Ասացի` գեղեցիկ չէ, տհաճ զարգացումներ են: G20-ի ընթացքում կրկին այս մասին խոսեցինք: Այդ ժամանակ մեզ ասացին թե «սահմանախախումը ընդունեք որպես հյուրընկալություն»: Ես էլ ասեցի`առանց հրավեր հյուր չեն գալիս»,-ասել է Էրդողանը:

Էրդողանը իր ելույթում դիմելով Ռուսաստանին` մասնավորապես ասել է . «Իսկ դուք Սիրիայում ի՞նչ գործ ունեք: Ասում եք` Սիրիայի ռեժիմն է հրավիրել: Սիրիայում ներկայումս անօրինական ռեժիմ է : Պարտավո ՞ր էիք մարդասպան Ասադի հրավերը ընդունել: 380 հազար մարդու կյանք է խլել Ասադը : Արդյո՞ք օրինական է նրան սատարելը: Այս հարցում մեր անհանգստությունը մի քանի անգամ հայտնել ենք Ռուսաստանին»,-ասել է նա:

Նա նաև հայտնել է որ միջադեպի առնչությամբ իրենք Ռուսաստանին հայտնել են իրենց ափսոսանքը և փորձում են Ռուսաստանի արձագանքը հասկանալ:

«Ռուսաստանի դիքրորոշումը մեզ ծայրաստիճան անհանգստացնում է: Պուտինի` Օլլանդի հետ հանդիպումից հետո արած հայտարարությունները անընդունելի են: Թուրքիան դիտավորյալ չի խոցել ռուսական ինքնաթիռը: Սա սահմանային խախտմանը ի պատասխան արված քայլ է: «ԻՊ-ի դեմ պայքարող» Ռուսաստանին հետևյալը կուզեմ ասել. Բայըրբուջաքի թուրքմենական շրջանը ԻՊ-ի շրջան չէ: Այս պահին ԻՊ-ի դեմ պայքարողը Թուրքիան է»-, նշել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ