Իրավապահները ամեն բան անում են. Արփինե Հովհաննիսյան /վիդեո/
«Հայաստանը մեկուսի կղզյակ չէ, ցանկացած համաշխարհային իրադարձություն այս կամ այն կերպով կարող է անդրադառնալ ու իր արտացոլումն ունենա Հայաստանի վրա: Պետք է նշեմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները ամեն բան անում են, որ Հայաստանի հանրապետությունը մնա ամենաապահով և անվտանգ երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ԱԱԾ գործողությունների արդյունքում վնասազերծված զինված խմբին.«Այս դեպքի առնչությամբ ասեմ, որ արդեն ընթանում է նախաքննությունը և ավելի քան նախաքննության ընթացքը ցույց կտա՝ ես իրավասու չեմ ասել, ժամանակը ցույց կտա: Այս պահին այսքանը»,-եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: