Բացառիկ կադրեր Հովիկ Աբրահամյանից. Henaran.am-ը ավարտում է ամանորյա շարքը /վիդեո, ֆոտո/
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հին Նոր տարին դիմավորեց թոռնիկների հետ: Իհարկե, թոռնիկները` Զորիկը, Սոնան, Ջուլիան ու Հովիկը հասկանում են պապիկին` շատ է աշխատում, քիչ ժամանակ է ունենում: Ավագ թոռը` Զորիկն արդեն գիտի` իր պապիկը օրենսդիր մարմնում է աշխատում: “Օրենքներ են մշակում, որ ես ու մնացած երեխաները լավ Հայաստանում ապրենք”,-ասում է նա:
Սոնայի պատմելով էլ` Հովիկ պապը այս տարի Ձմեռ պապիկին հասցրեց նամակները: Եվ ամեն մեկը ստացավ իր նվերը:
Մանրամասները տեսանյութում:
Հ. Գ. Այսպիսով, Henaran.am-ը ավարտում է իր ամանորյա շարքը, որով այս անգամ ներկայացրեցինք երեխաներին. մեր երեխաներին` մանակատներից, կալանավայրից մինչեւ ընդդիմադրի եւ իշխանավորի բալիկներ: Նրանք բոլորն էլ մերն են: Թող նոր տարին խաղաղություն եւ ապահով մանկություն ավետի մեր փոքրիկներին: