“Associated Press”-ը լուրերը կտարածի մինչ օրս չլսված տարբերակով /ֆոտո/
“Associated Press” լրատվական գործակալությունը կսկի լուրեր տպել չեկերի վրա, որոնք ռեստորանների այցելուներին կբերեն հաշիվը ներկայացնելիս:
Նախագծի գաղափարը կայանում է նրանում, որպեսզի այցելուներին հայտնի դառնան այն բոլոր թարմ եւ կարեւոր նորությունները, որոնք տեղի են ունեցել ճաշի կամ ընթրիքի ժամին: Նորությունները հատուկ սերվերով ռեստորան կհասնեն յուրաքանչյուր 2 րոպե, գրում է “lenta.ru”-ն:
Առաջին ռեստորանը, որը կմասնակցի այս հետաքրքիր նախագծին, Վաշինգտոնի ամենահին հաստատություններից մեկն է` “Old Ebbitt Grill”-ը: Այս ռեստորանը հիմնվել է 1856-ին: Այն հայտնի է որպես մայրաքաղաքի քաղաքական գործիչների, լրագրողների եւ հայտնի մարդկանց հանդիպման վայր: Ռեստորանն ԱՄՆ-ում 5-րդ տեղն է զբաղեցնում` ռեստորանների տարեկան եկամտի չափով: