01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան իրավունք ունի պաշտպանել սեփական օդային տարածքը. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպը եւ ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան պետք է քննարկեն այդ միջադեպը եւ թույլ չտան ամեն տեսակ էսկալացիա, գրում է Gazeta.ru-ն։

Օբաման նաեւ հայտարարել է, որ Թուրքիան, ինչպես և յուրաքանչյուր պետություն, իրավունք ունի պաշտպանել իր օդային տարածքը։

Ավելի ուշ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում են իր ինքնիշխանությունը պաշպանելու Թուրքիայի իրավունքը։

Հեռախոսազրույցում կողմերը միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել նման դեպքեր չկրկնվելու եւ լարվածությունը իջեցնելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ուժերը խոցել են ռուսական  Су-24 կործանիչ ինքնաթիռը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ