Սահմանապահ զինվորի հավատից մինչև իրական հրաշքը /վիդեո/
Ամեն մի ծնունդ օրհնյալ է: Օրհնյալ է, քանի որ Աստված մարդուն արարելիս տվեց երկունքի ցավն ու բերկրությունը վայելելու հնարավորություն:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ ծնունդ տվեց, բայց ոչ երկուսին` այլ բազմասփյուռ բանաստեղծությունների, որոնցում կա լույսի և մարդատենչ նվիրումի աղոթք:
Այսօր` նոյեմբերի 24-ին «Զանգակ» հրատարակչության սրահում կայացավ բանաստեղծի երկհատորյակի շնորհանդեսը:
Նշենք, որ շուտով լույս կտեսնի նաև քառահատոր ժողովածուների շարքի հաջորդ երկհատորյակը:
Խաչիկ Մանուկյանի աչքերում փայլում էր ասելիքը: Մարդիկ, որոնք եկել էին հոգու ու սրտի թրթիռների ձայնին հավատարիմ, հասկացան, որ կյանքը պետք է կերտել բանաստեղծորեն: Հասկացան, որ լույսը միշտ մերձ է հավատին, իսկ հավատը սնվում է սահմանապահ զինվորի անքուն գիշերներից:
Բանաստեղծի ընկերը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նկատեց, որ զգացմունքը ու հավատը ուժ են տալիս:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը այսօր հաղթեց, հաղթանակը հավատինն էր…
Մանրամասները` տեսանյութում: