01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուս-թուրքական հարաբերությունների սրացում է սպասվում

«Ռուս-թուրքական հարաբերությունների սրացում է սպասվում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Շաքարյանցը նշեց, որ այս պահին կանխատեսումները հնչելու են միայն ենթադրությունների ենթատեքստով.« Դժվար է ասելը, քանի որ կա ռազմական հրամանատարության հարցը, բնականաբար այս վիճակը երկար  չի ձգվի: Բավական լարված է վիճակը: Թուրքիան բավականին ծանր գին կվճարի՝  ՆԱՏՕ-ով, թե  առանց ՆԱՏՕ-ի: Դա կհամարվի ահաբեկիչներին աջակցելու փաստ»,-նշեց քաղաքագետը:

Թուրքիայի այս քայլի մեջ ենթատեքստ կա, այդ պատճառով էլ նրանք կիրառում են տարբեր զինատեսակներ ու ակտիվանալու միջոցներ: Շաքարյանցի խոսքով՝ Թուրքիան այդքան խիզախություն չէր ցուցաբերի ու չէր հակադրվի ՆԱՏՕ-ի դրվածքին, եթե հատուկ հրահանգավորում չլիներ:

«Չեմ կարծում, որ  տեղ կա ենթադրելու ինչ զինատեսակներ կկիրառի Թուրքիան, քանի որ չենք կարող խորհուրդ տալ ռուսներին, ինչ զենք օգտագործել»,-եզրափակեց Շաքարյանցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ