04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էլեկտրոնային առողջապահություն

ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի ընթացքը:

Այս տարվա նոյեմբերի սկզբին մեկնարկել է էլէկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի փորձարարական ծրագիրը, որի իրականացման գործում ներգրավված են Երևանի և մարզերի 8 բժշկական կազմակերպություն և 1 ապահովագրական ընկերություն: Փորձարարական ծրագրի շրջանակում իրականացվում են մասնագետների լայնածավալ  կրթական դասընթացներ:

Քննարկվեցին  էլէկտրոնային միասնական ներդրվող համակարգի  առավելություններն ու թերությունները:

Նշենք, որ համակարգի ներդրման նպատակն է Հայաստանում  առողջապահության բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը, որն ապահովելու է հանրապետության յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ լիարժեք բժշկական տեղեկատվություն` միասնական և ամբողջական ձևաչափով:

Համակարգի միջոցով հավաքագրված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել տարբեր նպատակներով, մասնավորապես` անձի վերաբերյալ բժշկական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, ուսումնասիրությունների, վերլուծությունների նպատակով և այլն:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորվեց ծրագրի ներդրման իրավական, ֆինանսական և որակական վերահսկողության ապահովման  հարցերը:

Քննարկման ավարտին նախարարը  պատասխանատուներին հանձնարարեց 2016թ. սկզբին` ամփոփելով  մեկնարկած փորձարարական ծրագիրը ներկայացնել էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված կարիքների,  առկա և սպասվելիք  ռեսուրսների վերաբերյալ  նախնական հաշվետվություն:

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ