Բանակցային գործընթացը տապալելու Ադրբեջանի հերթական քաղաքականությունն էր.քաղաքագետ
«Այս բանաձևի ընդունումը սպասելի էր ՝ԵԽԽՎ օրակարգի մեջ: Դրա համար Ադրբեջանը բավականին ջանքեր գործադրեց: Ամեն ինչ արեց, որպեսի Մելիսա Մարկովիչի պաշտոնավարման ժամանակետի ավարտից առաջ այդ բանաձևը ընդունվի: եթե փորձենք ավելի հստակ հասականալ, թե ինչ է կատարվում, ապա պետք է այս ամենը տեղավորենք բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական քաղաքականության մեջ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողվի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հաստատմանը, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը:
Մելիք-Շահնազարյանը նկատում է, որ, ըստ էության, սա խոսում է հայկական կողմի անգործության մասին և ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ոչ ադեկվատ արձագանքի:
Քաղաքագետը նշում է, որ 1 տարի շարունակ խոսվում էր այս բանաձևի ընդունման մասին. «Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը խավիարային դիվանագիտության գործիք է, բայց մենք պետք է գտնենք հակագործիքներ» ,- ընդգծեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում: