22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրաքվեից հետո պաշտոնանկ կանի. Իրատես de facto

«Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնելու հայոց բազմաչարչար կառավարությունը՝ նոր դեմքերով: Ընդ որում, կարծես պայմանավորված էր, որ գործադիրում ներկայացված կլինի նաեւ ՀՅԴ-ն: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու բյուջեին, ինչն էլ նշանակում է՝ ՀՅԴ-ն առաջին հերթին դեմ է Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, ոմանք համոզված են, որ այս վարքագծով ՀՅԴ-ն «բան» է հասկացնում Հովիկ Աբրահամյանին՝ իր ուզել-չուզելիքի մասով:

Չնայած, ըստ մեր աղբյուրների, ՀՅԴ-ում եւս խնդիրներ կան. 125-ամյա «ծերուկը» երկգլխանի է դարձել, եւ Յանուսի նման չի կողմնորոշվում՝ որ կողմի վրա թեքի գլուխները: ՀՅԴ-ի մի մասը՝ Դավիթ Լոքյանի «բլոկը», կողմ է դեկտեմբերին կոալիցիայի մեջ մտնելուն: Հիշենք, որ Լոքյանը ոչ միայն Հովիկ Աբրահամյանի հետ քավոր-սանիկ է, այլեւ ոչ անհայտ ընկեր Հրանտի դաշնակցական օպոնենտ, ամերիկյան թեւի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանի հետ է շատ մոտ: Լոքյանը «բաջանաղորեն» մոտ է նաեւ այսօր ՀՅԴ-ում «ուժեղ» խաղացող, ընկեր Հրանտի մտերիմ (նաեւ՝ Սամվել Կարապետյանի հետ մտերիմ) Աղվան Վարդանյանի հետ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ