19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կենտրոնական բանկը աղավաղել է պատմությունը.«զոհը» Տիգրան Մեծն է /վիդեո/

«ՀՀ կենտրոնակն բանկի կողմից թողարկված դրամները, որոնք նվիրված են Տիգրան Մեծին՝ տարակուսանք են առաջացնում, քանի որ այդ դրամներում Տիգրան Մեծը չէ պատկերված: Եվ ոչ միայն պատկերը, այլ նաև այն, որ 2 հազար տարի պահպանված Տիգրան Մեծի պատկերով դրամների վրա կա Արքայից արքայի տիտղոսը և թագը, իսկ այս դրամների վրա այդ ատրիբուտները բացակայում են: Սա ոչ միայն խախտում է, այլ մեր կողմից պատմության աղավաղում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ եթե նման բան անեին օտարները, ապա Հայաստանում մեծ աղմուկ կբարձրանար:

«Չեմ կարծում, որ դիտավորյալ է արվել, չիմացության արդյունք է, բայց իրականում խայտառակություն է, քանի որ խախտվել է նաև Տիգրան Մեծի կառավարման տարեթվերը»,-ընդգծեց Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ