22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վաստակաշատ մանկավարժը մեր օգնության կարիքն ունի /վիդեո/

Քառասուն տարվա վաստակաշատ մանկավարժ Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով կինը դարձել է հաշմանդամ: Հայրենի բժիշկներն արել են հնարավոր ամեն բան, սակայն նա քայլում էր հենաթիակներով: 2014 թվականի գարնանը ֆրանսահայ օրթոպետ-վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը, ով Հայաստանում կատարում էր վիրահատություններ, տիկին Աիդայի ոտքը նույնպես վիրահատեց, և նա երկար վերականգնողական բուժման արդյունքում այժմ կարողանում է մի ոտքը լիարժեք օգտագործել:

Վիրահատությունը բավականին թանկ էր՝ 6000 դոլար, որը հոգաց Աիդա Պետրոսյանը: Այս տարի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Զավեն Գաբրիելյանը պետք է կրկին լինի Հայաստանում, և տիկին Աիդային հնարավորություն է ընձեռնվել վիրահատելու երկրորդ ոտքը: Բժիշկը բավականին զեղչել է վիրահատության արժեքը՝ 3000 դոլար, սակայն վաստակաշատ մանկավարժը այլևս դրա հնարավորությունը չունի:

Առանց ցավազրկող հաբերի նա չի կարողանում քայլել:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պարտքն է կանգնել այն մարդու կողքին, ով անմնացորդ իրեն նվիրել է սերունդներին: Աիդա Վաղինակի Պետրոսյանի անունով Հայաստանի ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝
16048293362100 ՀՀ դրամ,
16048293362101 ԱՄՆ դոլար,
16048293362102 ԵՎՐՈ,
16048293362103 ՌԴ ռուբլի,
SWIFT:ARMJAM22:

Աիդա Պետրոսյանի հեռախոսահամարներն են՝ +37491 55 66 69, +37410 55 66 69:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ