26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ է ներելու նախագահը. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը արդեն տեղեկացրել էր,  որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին: Տեղեկություններ կային, որ նրանք մինչեւ տարեվերջ ազատ կարձակվեն: Ավելի ուշ խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ ամանորից կամ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու մի շարք անձանց, այդ թվում եւ վերոնշյալ երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Առ այսօր, սակայն, հայտնի չէ նրանց դիմումների ճակատագիրը:

Երեկ Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը խնդրին առնչվող մեր հարցին ի պատասխան ասաց. “Ես այստեղ չէի, նոր տարուն եմ, եկել, իր մոտ էլ երկու ամիս է, չեմ գնացել, երեւի եկող շաբաթ կգնամ, ինչ-որ բան կճշտեմ”: Թերթի տեղեկություններով, կալանավայրերում բավական մեծ աժիոտաժ ու սպասումներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշ թվով անձանց պետք է ներում շնորհի: Ըստ թերթի աղբյուրների, բազմաթիվ կալանավորներ այս օրերին շտապում են ներման խնդրագրեր գրել Սերժ, Սարգսյանին. մի մասն էլ դեռ ամանորից առաջ է գրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ