26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պաշտպանում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերը․ Բրինք

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Բրիջիթ ‪‎Բրինքը այսօր հանդիպել է լրագրողներին։

Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու նշել, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ լարվածությունը թուլացնելու ջանքերին։

«Ես և մեր դեսպանը աշխատում ենք և սատարում ենք համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են բռնություններից խուսափելուն»,-ասաց նա:

Նա ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է աջակցել բանակցային գործընթացին, ինչն ի վերջո կբերի հակամարտության կարգավորմանը:

«Տեղյակ ենք, որ վերջերս եղել են բռնության դրսևորումներ, համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որտեղ ասված է, որ ծանր զենքի կիրառումն անընդունելի է, կոչ է արել կողմերին հարգել հրադադարը։ Մենք սերտորեն աշխատում ենք դեսպան Ուորլիքի հետ և պաշտպանում Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ