Իվանիշվիլին շնորհավորել է հայերին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 6-ին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին Սուրբ ծննդի կապակցությամբ, հաղորդում է “Грузия Online”-ը:
“Շնորհավորում եմ Վրաստանում բնակվող հայերին այս լուսավոր տոնի կապակցությամբ եւ ուրախ եմ, որ մենք կիսում ենք այս մեծ տոնը: Դարեր շարունակ մեր ազգերն զգացել են նույն ուրախությունները եւ տխրությունները: Մենք միասին ենք հաղթահարել: Մեր երկիրը հպարտանում է այն մշակութային ժառանգությամբ, որն ստեղծել են այստեղ բնակվող տարբեր էթնիկ եւ կրոնական խմբերի ներկայացուցիչները: Մեր հայրենակից հայերի դերը վրացական քաղաքների կառուցման հարցում հատկապես մեծ է, եւ այդ դերը դեռեւս արժանի գնահատականի կարիք ունի”,-նշել է Իվանիշվիլին:
Նշենք նաեւ, որ դեռեւս նախորդ տարի Իվանիշվիլին հայտարարել էր, որ հունվարի 17-ին կկայանա իր պաշտոնական այցը Հայաստան: Իսկ այնուհետեւ նա կայցելի Թուրքիա: Գարնանն Իվանիշվիլին ծրագրել է նաեւ այցելել ԱՄՆ: