Որ մթերքներն է կարելի սառեցնել եւ որքան ժամանակով
Ամենօրյա տեմպը ստիպում է մեզ օրվա ճաշերը արագ պատրաստելու ելքեր փնտրել: Այս գործում մեր հիմնական օգնականներից է սառցարանը, որտեղ հնարավոր է երկար ժամանակով պահել ինչպես հում, այնպես էլ եփած սնունդ:
Ինչպե՞ս է պետք օգտագործել սառցարանը և ի՞նչ է կարելի պահել այնտեղ:
Սառեցնելը սնունդ պահելու ամենալավ միջոցն է, որը թույլ է տալիս պահպանել օգտակար նյութերի և վիտամինների բավականին մեծ մասը, քիչ ժամանակ է պահանջում, ինչու չէ, նաև մատչելի է:
Ի՞նչ կարելի է սառեցնել
- Կարագն ու մարգարինը կարելի է պահել սառցարանում մինչև 3 ամիս:
• Քերած պանիրը կարելի է պահել մինչև 4 ամիս և օգտագործել առանց մթերքի հետ գալուն սպասելու:
• Կաթը կարելի է 1 ամիս պահել սառցարանում
• Հում խմորները կարող են մնալ 6 ամիս, հետ գալուն բավական է 1 ժամը
• Հացը նույնպես կարելի է սառեցնել /բացի պինդ կեղևով հացատեսակներից օր:՝ ֆրանսիական հացը/,
• Հատապտուղներ, խորոված բանջարեղեն, հում բանջարեղենի տեսակներ, կանաչիներ և այլն մինչև 6 ամիս
Իհարկե մսամթերք, ձկնեղեն, թռչնամիս նույնպես, սա նորություն չէ:Բայց
Կան մի քանի կարևոր կանոններ, որոնք պետք է պահպանել:
- Նայեք որ այն տարրան, որով մթերքը տեղադրում եք սառցարանում, լինի հատուկ սառեցման համար համապատասխան /սովորաբար դրանց վրա նշվում է/
2. Որքան լիքը լինի սառցարանը, այնքան այն խնայողաբար է աշխատում: Դատարկ մնացած տարածքը կարող եք պլաստիկ շշերով լցնել:
3. Մինչ ինչ-որ եփած մթերք սառցարանում տեղավորելը, թողեք, որ այն լավ սառչի:
4. Անպայման հաշվի առեք այն քանակը, որը պետք է գալու օգտագործելիս, ավելորդ մթերք մի հանեք սառցարանից
5. Արդեն մեկ անգամ սառեցրած, ետ բերած սնունդը երկրորդ անգամ չի կարելի նորից սառեցնել
6. Որպեսզի սխալ մթերք չհանեք, /ասենք տավարի մսի փոխարեն խոզի միս/ նախապես պիտակներ կպցրեք այն փաթեթներին, որոնք որ ըստ ձեզ սառչելուց հետո չեն զանազանվելու
7. Սառեցրեք թարմ և առողջ մթերքներ, այլ ոչ թե հնացած, որն արդեն այդպես ուտել չի լինում: Հիշեք, որ սառեցնել չի նշանակում ախտազերծել կամ թարմացնել, դրանից մթերքի որակը դեպի լավը չի փոխվում: Երբ հանեք օգտագործելու ունենալու եք դրա նախնական տարբերակը:
8. Հոսանքազրկվելու դեպքում մի բացեք սառցարանի դուռը, որպեսզի այն ինչքան հնարավոր է պահի ներսի սառնությունը մինչև հոսանքը կմիացնեն: Սառեցված սննդամթերքը այդ վիճակում կարող է մնալ մինչև 24 ժամ:
Սիրով
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյան