Դիվերսիա /վիդեո/
Ներկայացնում ենք Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը ԱԺ-ում:
Աշխարհը ցնցած ահաբեկչությունն ու մեր պետության նկատմամբ հարևան երկրի դիվանագիտական դիվերսիայի փորձը ինձ ստիպումէ այսօրվա հայտարարությունների ժամին Հայաստանի ներքին վիճակին ու դրանում մեղավորներին ուղղված քննադատությունս թողնելքառօրյայի մյուս օրերին:
Մեծ քսանյակի հետ որևէ կապ չունեցող Ադրբեջանի բռնապետ Ալիևը, որին Էրդողանը հետը տարել էր գագաթնաժողովինմասնակցելու, հայտարարեց, թե իր երկիրը ևս տուժում է ահաբեկչությունից և այդ ահաբեկչությունը Ադրբեջանի նկատմամբՀայաստանի իբր օկուպացիոն քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Հայաստանի ու հայության քաղաքական կենտրոնից` այս բարձր ամբիոնից հայտարարում եմ` Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգությունը և բազմաթիվ այլ ահաբեկչություններ տեղի չէին ունենա, եթե չլինեին դրանք ծնողները:
Իսկ ծնվում է ահաբեկչությունը, որովհետև կան ոչ թե մարդկայնությամբ այլ կենդանականբնազդով ապրող սատանաներ, որոնք ազգային հերոսի կոչում են տալիս խաղաղ պայմաններում գիշերը քնած մարդուն կացնով մորթելու համար, կամ հրամայում են դիպուկահարել արտում խաղող հավաքող անմեղ կանանց: Եվ G20-ի գագաթնաժողովում հենց այս ու այլ ահաբեկչությունների հեղինակ Ալիևը, օգտագործելով փարիզյան ողբերգության թեման, այս անգամ էլ դիվանագիտական դիվերսիա է փորձում կատարել մեր պետության նկատմամբ: