19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վիճակը ծանր է, բայց ոչ ծնկաչոք

ԱԺ նիստում 2016-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը տեսակետ հայտնեց, թե վիճակը ծանր է, բայց այն չի անվանի ծնկաչոք և կուչ եկած:

Փոխվարչապետը վստահեցրեց` պետությունն ամեն ինչ անում է տնտեսության զարգացման ուղղությամբ: Ըստ նրա՝ տարածաշրջանային բացասական զարգացումների պայմաններում ՀՀ կառավարությունը հնարավորինս խթանել է տնտեսությունը՝ հարկային բարեփոխումներով, տնտեսվարողների համար բարենպաստ իրավիճակ ստեղծելով : Նարարարի փոխանցմամբ՝ վերջին 1.5 տարում ՀՀ կառավարությունը կնքել է մոտ 35 պայմանագիր և ներգրավել 1.5 մլրդ դրամի չափ գումար ու այդքանի ծրագրեր է սկսել, որից տնտեսություն է գնացել 146 մլն-ը:

«Գումարներ կան, հենց այս պահին կառավարության կայունացման հաշվին կա 75 մլրդ-ի չափ գումար: Կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նիստ, որտեղ բյուջետային աջակցության 300 մլն դրամի ծրագիր է առաջարկվում»,- եզրափակեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ