Սիրիայի ահաբեկիչներին ֆինանսավորում են 40 երկրներ․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի ահաբեկիչներին ֆինանսավորում են 40 երկրներ, այդ թվում՝ G20-ի որոշ երկրներ, հայտնում է ТАСС գործակալությունը։
Նախագահն այս հարցը բարձրացրել է G20-ի գագաթնաժողովւոմ։
«Մենք պարզեցինք, որ 4 տասնյակ երկիր է ֆինանսավորում ահաբեկիչներին, այդ թվում՝ այս քսանյակի երկրներից»,- ասել է Պուտինը։
Հարկ է նշել, որ գագաթնաժողովի ավարտին G20-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ պետք է միասնաբար պայքարել ահաբեկչության դեմ։