Բենթլի ուտող Իլյա, ինչ են տվել, որ ծախեցիր ԼՂՀ-ն.ֆեյսբուքյան քննարկումներ
Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին, բուռն քննարկումների առիթ է տվել “Ֆեյսբուք” սոցկայքում: Օգտատեր Զոհրաբ Եգանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկում է կոշտ դիրքորոշում ցույց տալ: “Եթե Դուք պետականամետ ու թասիբով մարդ եք, կամ եթե Դուք իսկապես հոգեւոր առաջնորդ եք, ապա դուրս եկեք եւ հենց այսօր ի պատասխան Իլիա 2-րդի հայտարարեք, որ Աբխազիան ու Հր. Օսեթիան անկախ պետություններ են: ԴԵ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ..դե մի քիչ ԹԱՍԻԲ ՈՒ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅՈՒՆ ունեցեք, պատվախնդիր եղեք…”:
Օգտատեր Ավագ Միրզոյանը գտնում է, որ “Աբխազիան ու հր Օսետիան ճանաչելը կդառնա մեր գերեզմանափորը՝ դա միանշանակ սխալ ա, բայց եկեղեցու եւ այսպես կոչված՝ քաղաքական գործիչների կողմից բողոքի ձայն պիտի բարձրացվի”: Դավիթ Սանասարյանն էլ գրել է “Բենթլի ուտող Իլյա, ինչ են տվել, որ ծախեցիր ԼՂՀ-ն”:
Խաչիկ Հովհաննիսյանը գտնում է, որ իրավացի չէ կաթողիկոսին այս հարցում մեղադրելը: “ Կարծում եմ Կաթողիկոսին վիրավորելու փոխարեն հարկավոր է Վրացիներին անդրադառնայիր, բայց ոչինչ հայի բնավորության վառ հատկանիշներից է”,-գրել է նա:
“Ես չեմ զարմանա, եթե մեր որոշ ռազմա-հայրենասերներ կոչ անեն փակել Վրաստանի հետ սահմանը վրաց պատրիարքի հայտարարությանն ի պատասխան…:
Հլը տեսեք՝ թերթերում ինչ վերնագրեր են հայտնվել… էսքան պառակտված, էսքան շատ խորհուրդ ու կոչ անող հասարակական-քաղաքական գործիչներ…
Երնեկ թե այս նոր տարին մեզ տար ոչ թե քաղաքականացված հասարակական գործիչներ, ովքեր մենակ քաղաքականացված հայտարարություններ կանեին, այլ տար իսկական հասարակական գործիչներ, ովքեր նույնիսկ էս դեպքում չէին փնտրի մարդկանց վրա “քաղաքականացված” ցեխ շպրտելու ու մենակ իրանց ծառը ջրելու մեխանիզմը…
Փաստորեն լուրը տարածվել ա ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, ու Վրաստանի՝ իմ կարդացած ոչ մի թերթում չի երեւում նման բան: Կարա լինի հերթական ապատեղեկատվությունը (բայց անձամբ ես էս մարդուց հավատում եմ…)”,-գրել է օգտատեր Կարեն Բարոյանը: