Վրաստանի նախագահին ժամանակ են տվել
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր տեղի կունենան Հավլաբարի նրա նստավայրի մոտ, իսկ մարզերում` վարչական շենքերի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում, ըստ Գռուզիա-online-ի, տեղեկացրել են “Թեթրեբի” քաղաքական կուսակցության առաջնորդ Թիմուր Շաշիաշվիլին եւ “Միասնություն հանուն հասարակայնության իրավունքների” ոչ կառավարական կազմակերպության նախագահ Միխայիլ Անդգուլաձեն:
Ըստ նրանց հայտարարության` եթե նշված բողոքի ցույցից հետո նախագահը հրաժարական չտա, հունվարի 20-ին նույն պահանջով զանգվածային ցույց կանցկացվի: “Սահմանադրությունը հարմարեցված է մեկ մարդու, այն ընձեռում է բոլոր հնարավորությունները, որպեսզի գերիշխի մեկ մարդ, մեկ կլան, մեկ հատված, այլ ոչ թե կուսակցությունը: Միխայիլ Սահակաշվիլիի երկրորդ հնգամյա ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին: Այդ պաշտոնը նախագահը զբաղեցրել է ընտրությունների կեղծման ճանապարհով”, – հայտարարել Թեյմուրազ Շաշիաշվիլին: