Ինչ են քննարկել Էրդողանն և Պուտինը․ նախագահների հանդիպումը
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է G-20 գագաթնաժողովը, որի շրջանակում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ եւ փակ է եղել լրագրողների համար: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Քննարկված հարցերից հայտնի է միայն, որ կողմերը համաձայնության են եկել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանում անցկացնել թուրք-ռուսական բարձրագույն համագործակցության խորհրդի նիստ: