06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ահաբեկչությունները շարունակական կլինեն. քաղաքագետ

«Աշխարհում ահաբեկչությունների աննախադեպ ժամանակաշրջան է սկսվել,- անդրադառնալով այս գիշեր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ նկատում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, -աշխարհը մտել է գլոբալ ահաբեկչության դաշտ ու դա արդեն վատ է : Մանասյանի խոսքով՝ ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու՝ եվրոպական այլ երկրներում, Ռուսաստանն էլ պետք է պատրաստ լինի:

«Ռուսաստանն ամենից շատ է ռմբակոծում Իսլամական պետության զինյալներին, ու պատահական չէ, որ նրանք արդեն հայտարարել են՝ սպասեք ահաբեկչական ակտեր Ռուսաստանում»:

Մանասյանի համոզմամբ՝  Հայաստանը Իսլամական պետության հիմնական թիրախներից չէ, սակայն «գտնվում ենք վտանգավոր խաչմերուկում»:

«Բակո Սահակյանը Մոսկվայում հայտարարեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է տրամադրվել՝ ԻՊ-ի դեմ պայքար մղելու: Սա, կարծում եմ, լավ քայլ է, սակայն վտանգավոր է նրանով, որ Արցախն իրեն հայտարարեց ահաբեկչությունների դեմ պայքարի կողմ»,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ