02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ տեղեկություններ կան Փարիզում զոհված կամ վիրավոր հայերի մասին

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհված կամ վիրավոր հայերի վերաբերյալ դեռևս որևէ տեղեկություն չկա, Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ հնարավոր զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկությունների հարցով զբաղվում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Փարիզում ահաբեկչական մի շարք հարձակումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում, նախնական տվյալներով 153 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ։ Նախ ահաբեկչություն է իրականացվել Փարիզի «Բատակլան» համերգասրահում, որտեղ ընթանում էր ընթանում էր ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի համերգը։ Ահաբեկիչները պատանդ են վերցրել համերգասրահում գտնվողներին, ապա կրակ բացել, ինչի արդյունքում միայն այդտեղ 112 մարդ է մահացել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ