Մոսկվան պատասխանում է Երևանին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հանդիպել է լրագրողների հետ, որի շրջանակներում անդրադարձել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Հարց է հնչել, որ Լավրովի այցից հետո Հայաստանի զլմ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանը կոչ է արել Հաայստանին վերադարձնել ԼՂ հարակից տարածքները Ադրբեջանին։ Ի պատասխան՝ Զախարաովան ասել է, որ նախարար Լավրովը իր հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել հայաստանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Ես ավելին չեմ կարող ասել, բացի այն, ինչ նշվել է այդ հայտարարությունում։ Կարծում եմ, որ կարիք չկա սրելու իրավիճակը։ Տեղեկատվություն ստանալու համար դիմեք առաջին աղբյուրին՝ նախարարի հայտարարությանը, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքէջում։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում սերտ կապեր է պահպանում ինչպես հայկական կողմի, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։ Մեր դիրքորոշումը կարգավորման հարցում անփոփոխ է։ Մենք դա բազմիցս ենք վերահաստատել։ Հուսով եմ, որ մեր որդեգրած դիրքորոշումը կհանգստացնի հայաստանյան լրատվամիջոցներին»,- ասել է Զախարովան։