08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Սիբիրախտով վարակված կենդանու միս չկա շուկայում. Ա Բախչագուլյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ տարվա ընթացքում իրենց ծառայության կողմից կասեցվել է 18 ընկերության գործունեություն: Հիմնական խնդիրները հիգիենայի պայմաններին չհամապատասխանելն է եղել: Այդ ընկերությունները պանրի արտադրութամբ զբաղվողներն են եղել:

Բախչագուլյանի խոսքով` իրենք հիմա ուսումնասիրություններ են անցկացնում մսամթերքի շուկայում, և քաղաքացիները կարող են առանց անհանգստանալու միս գնել:

Ինչ վերաբերում է սիբիրախտին, ապա Բախչագուլյանը վստահեցրեց, որ սիբիրախտի օջախը վերացված է, կարանտինն էլ ավարտված է։ Հետևաբար շուկայում ևս սիբիրախտով վարակված կենդանու միս չի կարող լինել` նրա համոզմամբ:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ