29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փոխհատուցվեց սիրիահայ ուսանողների ուսման վարձը/ֆոտո/

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում ստացան Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը սիրիահայ ուսանողներին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր խոսքում վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են սիրիահայերի խնդիրների լուծմանը։ ՙԵս ուրախ եմ, որ արդեն հարյուրավոր սիրիահայ ուսանողներ ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այս ծրագիրը սիրիահայ ուսանողներին աջակցելու նպատակ ունի, որպեսզի նրանք ժամանակավոր դժվարությունները կարողանան ավելի հեշտ հաղթահարել։ Մենք հետեւելու ենք, թե ինչպես են ձեր գործերն ընթանում բուհերում, ինչ դժվարությունների եք հանդիպում, ինչպես եք ինտեգրվում։ Մենք մշտապես ձեր կողքին ենք լինելու, եւ դուք առարկայորեն տեսնելու եք պետության օժանդակությունը՚,- նշեց ՀՀ վարչապետը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ուսման վարձի փոխհատուցում կստանան Հայաստանում գտնվող բոլոր սիրիահայ ուսանողները՝ անկախ նրանից, սովորում են պետական, ոչ պետական բուհերում, թե միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Կ. Ավագյանը հայտարարեց նաեւ հայաստանցի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի մեկնարկի մասին, որի համար ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ։ Նա ընդգծեց, որ սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտ լինի որեւէ երիտասարդի՝ կրթություն ստանալու համար։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ԿԳ նախարարության կարողությունները բավարար էին, որպեսզի սիրիահայերի հետ կապված նախապես չպլանավորված իրադարձություններին օպերատիվ եւ բովանդակային արձագանք տրվեր։ ՙԲազում մեխանիզմներ են ներդրվել սիրիահայերի կարիքները բավարարելու համար թե՜ հանրակրթության, թե՜ մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտներում։ Մենք, յուրաքանչյուր սիրիահայ երեխայի կրթական կարիքի բավարարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, պատրաստ ենք հաջորդ տարի նույնպես պետական քաղաքականության շրջանակներում նույնական վերաբերմունք ցուցաբերել տեղացի եւ սիրիահայ աշակերտների եւ ուսանողների համար՚,- նշեց Արմեն Աշոտյանը։

Մուրադ Պողոսյանը Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող է։ Երեք ամիս առաջ է Սիրիայից տեղափոխվել Հայաստան։ Նա իր երախտագիտությունը հայտնեց ուսման վարձի փոխհատուցման համար՝ նշելով, որ այն որոշակիորեն կլուծի իր խնդիրները։

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Վրույր Բիլամջյանն ուրախ է, որ Հայաստանում է եւ նշում է, որ հայրենիքում իրեն ընդունել են գրկաբաց, կառավարությունը մեծ աջակցություն է հայտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում ապրող սիրիահայերին։ Վրույրը համոզված է, որ եւ՜ ինքը, եւ՜ այստեղ գտնվող իր սիրիահայ ընկերները մասնակցելու են Հայաստանը զարգացնելու, բարելավելու գործին։

 

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ